Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աշխատաժողով` նվիրված անդրազգային կրթության ներդրման հեռանկարներին

Աշխատաժողով` նվիրված անդրազգային կրթության ներդրման հեռանկարներին
11.06.2014 | 23:26

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի պատվիրակությունը տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ հունիսի 4-5-ին մասնակցեց Մեծ Բրիտանիայի Գլոսթեր քաղաքում կայացած աշխատաժողովին` նվիրված անդրազգային կրթության ներդրման խնդիրներին:

Աշխատաժողովը կազմակերպվել էր TEMPUS-ի «Հայաստանում և Վրաստանում անդրազգային կրթության որակի առաջխաղացում և ճանաչում» ծրագրի շրջանակներում:
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Բելգիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց երկրում իրավիճակն անդրազգային կրթության ներդրման առումով, քննարկել են առկա մարտահրավերները, հնարավոր օրենսդրական խնդիրները և հետագա մշակումների համար անհրաժեշտ նախապատրաստությունները:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը զեկույց է ներկայացրել «Կարգավորման ազգային շրջանակները Հայաստանում. ինչ պետք է հաշվի առնել մեթոդաբանությունը մշակելիս» թեմայով, որտեղ ներկայացրել է անդրազգային կրթության վիճակը Հայաստանում:
Աշխատաժողովին մասնակցել են նաև անդրազգային կրթություն ապահովող հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ